Ֆիզիկոսները համադրել են համերգների հանդիսատեսների շարժումը իդեալական գազի մոլեկուլների հետ

20:28 • 13.02.13

Ֆիզիկոսները պարզել են, որ ամբոխում շարժման արագության բաշխումը մետալ ռոք երաժշտության համերգներին շատ նման է իդեալական գազում մոլեկուլների շարժման արագության բաշխմանը: ԱՄՆ Կորնելյան համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Technology Review բլոգում:


Ֆիզիկոսները ուսումնասիրել են համերգների այցելուների պահվածքը համացանցում բաց մատչումով հրապարակված տեսանյութերի հիման վրա: Ամբոխի յուրաքանչյուր անդամի շարժումը թվայնացվել է և տեղափոխվել երկչափ հարթություն, իսկ հետո վերլուծության ենթարկվել բացարձակ արագությունների բաշխման և շարժման վեկտորների մասով:


Գիտնականները հայտնաբերել են, որ համերգների այցելուների շարժումը հիշեցնում է գազի մոլեկուլներինը: Հեղինակները նման արդյունքը չափազանց տարօրինակ են համարում, քանի որ ֆիզիկայի տեսանկյունից խոսքը վերաբերում է արմատապես տարբեր համակարգերին` առաջին դեպքում ոչ հավասարաքաշ և հավասարաքաշ` երկրորդում:


Եթե գազի մոլեկուլները շարժվում են իներցիայի և բախման հաշվին, ապա համերգների այցելուները ինքնուրույն են շարժվում:


Հավաքված տեղեկությունների հիման վրա գիտնականները կառուցել են ամբոխի շարժման մոդելը, որի հիմնական գործոնը պատահական աղմուկի մակարդակն էր և հարևանին հետևելու հակվածությունը: Նման պարամետրերի ճիշտ ընտրանքի դեպքում մոդելը լավ վերարտադրել է տեսանյութերի տվյալները:


Գիտնականները նույնիսկ կարողացել են հայտնաբերել փոթորիկները, որոնք առաջանում են նման ամբոխներում (mosh pits): Ամբոխի վարքի ֆիզիկան կարևոր դեր է խաղում զանգվածային միջոցառումների պլանավորման համար:

 

 

Ֆիզիկոսները համադրել են համերգների հանդիսատեսների շարժումը իդեալական գազի մոլեկուլների հետ