Բժիշկները կոչ են անում պայքարել անառողջ սնունդ արտադրողների դեմ

00:09 • 13.02.13

Առողջապահության ոլորտի մասնագետների միջազգային խումբը «անառողջ սնունդ արտադրողներին» մեղադրել է օրենքների վրա ազդելու փորձերի մեջ: Նրանք ալկոհոլ, ֆասթ-ֆուդ և գազավորված ըմպելիքներ արտադրողներին համեմատում են ծխախոտի արտադրողների հետ: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Հետազոտությանը մասնակցել են մասնագետներ Ավստրալիայից, Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից: Գիտնականները հայտարարել են, որ ֆասթ-ֆուդ և ալկոհոլ արտադրողներն են մեղավոր բնակչության շրջանում հիվանդությունների թվաքանակի աճի մեջ: Մասնագետները նշել են, որ սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը և օնկոլոգիական հիվանդությունները առաջանում են դրանք օգտագործելու արդյունքում: Ըստ նրանց՝ խնդիրը կայանում է ընկերությունների արտադրած ապրանքներում:


The Lancet medical journal-ում հրապարակված իրենց աշխատություններում գիտնականները խոսում են այն մասին, որ այս կազմակերպությունները առողջապահության ոլորտում ազդում են օրենքների վրա և խուսափում են պատիժներից: Ըստ հեղինակների՝ «նրանք ֆինանսական փոխհարաբերություններ են կառուցում» ոչ պետական առողջապահական կազմակերպությունների և ազդեցիկ բժիշկների հետ: Նրանք խեղաթյուրում են գիտական հետազոտությունների տվյալները, որոնք չեն խոսում ընկերության օգտին: Գրեթե նույն ձևով նրանք ազդում են նաև քաղաքական գործիչների վրա:


«Պատժամիջոցները կամ դրանց սպառնալիքները միակ միջոցն են, որոնք կարող են ազդել տրանսազգային կազմակերպությունների վրա»,- գտնում է աշխատանքի հեղինակներից Ռոբ Մուդին՝ ավստրալական Մելբուռնի համալսարանից:


Հետազոտողները խոստովանում են, որ այս ոլորտի դեմ պայքարը դեռևս ընթանում է հօգուտ բժիշկների: Սակայն մասնագետները հույս են հայտնել, որ երկրների կառավարություններն իրենց քաղաքականությունը կկառուցեն հօգուտ մարդկանց:
 

Բժիշկները կոչ են անում պայքարել անառողջ սնունդ արտադրողների դեմ