Մերձավոր Արևելքում ջրի պաշարները կտրուկ նվազել են. հետազոտություն

17:06 • 13.02.13

ՆԱՍԱ-ի GRACE տիեզերական զոնդերի դիտարկումները ցույց են տվել, որ քաղցրահամ ջրի պաշարները Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում անցած տասնամյակում կրճատվել են 144 խորանարդ կմ ծավալով, հայտնում է Газета-ն:

 

Այդ ծավալը մոտավորապես հավասար է Մեռյալ ծովին: Իսկ դիտարկման տիրույթում են Թուրքիան, Սիրիան, Իրաքը և Իրանը: 2002-ին արձակված զոնդերի տվյալները վերաբերում են 2003–2010թթ-ին: Այդ տեմպերով տարածաշրջանը զիջում է միայն Հնդկաստանին:

 

Ջրի կորստի 60 տոկոսը կապված է ստորգետնյա ռեզերվուարներից և աղբյուրներից ջրի դուրս քաշման հետ: Եվս 20 տոկոսը՝ չորացման և ձնածածկի հալման: Սակայն միաժամանակ, արձանագրում է ՆԱՍԱ-ն, քաղցրահամ ջրի պահանջարկը շարունակում է աճել:

 

Ուսումնասիրությունն ավելի մանրամասն հրապարակվելու է Water Resources Research հանդեսում:
 

Մերձավոր Արևելքում ջրի պաշարները կտրուկ նվազել են. հետազոտություն