iPhone 5-ն այլևս ամերիկացիների սիրելի սմարթֆոնը չէ

18:03 • 13.02.13

Apple ընկերության iPhone 5 սմարթֆոնը, որը նախկինում գլխավորում էր սպառողների վարկանիշային աղյուսակները, կորցրել է ամենասիրելի հեռախոսի կոչումն օգտագործողների շրջանում։


Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Apple-ի սմարթֆոնն ամերիկացի գնորդների շրջանում զբաղեցրել է  վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը. հետազոտության արդյունքներն է ներկայացրել On Device Research-ը։

 

Առաջին տեղը բաժին է հասել Motorola Atrix HD սմարթֆոնին, որը 8.57 բալ է գնահատվել։ Motorola Atrix HD-ն հեռախոսն ունի 8,4մմ լայնություն, հագեցած է 2 պրոցեսորով, 4.5 դյույմանոց էկրանով և հիմնված է Android 4.1 պլատֆորմի վրա։

 

Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերն աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար Droid Razr M-ը (8,5 բալ), HTC Rezound 4G-ը (8,32 բալ) և Samsung Galaxy Note 2-ը (8,26բալ). այս սմարթֆոնները ևս Android պլատֆորմի վրա են ստեղծված։
 

iPhone 5 –ը հավաքել է 8.23 բալ և հայտնվել 5-րդ հորիզոնականում։


Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայում օգտագործողների մեծ մասն ավելի հավատարիմ է Apple-ին։ iPhone 5-ն այստեղ հայտնվել է 2-րդ հորիզոնականում և զիջել է միայն HTC One X-ին, որը հավաքել է 8.47 բալ։
 

Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը Մեծ Բրիտանիայում բաժին են հասել Samsung Galaxy Note 2, Samsung Galaxy S3 Mini և Samsung Galaxy S3 հեռախոսներին։

 

iPhone 5-ն այլևս ամերիկացիների սիրելի սմարթֆոնը չէ