Porsche-ն բացառիկ մեքենա է ստեղծում Facebook-ում ընկերության 5-միլիոներորդ երկրպագուի պատվին
Այս տարի գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը տոնում է իր հիմնադրման 50-ամյակը։ Այս ընկերությունն ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն է վայելում, ինչի ապացույցն են աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ում ունեցած 5 մլն երկրպագուները, գրում է LuxPlanet-ը։
5 միլիոնը բավական մեծ թիվ է և չի կարող պարզապես աննկատ մնալ, ուստի Porsche-ն հոբելյանի կապակցությամբ իր երկրպագուներին առաջարկել է 911 Carrera 4S ավտոմեքենայի հատուկ տարբերակը մշակել, որը նվիրված կլինի 5-միլիոներորդ երկրպագուին։
Այդ նպատակով Facebook-ում ստեղծվել է հատուկ ինտերակտիվ հավելված, որի օգնությամբ սոցկայքում Porsche-ի էջի օգտատերերը կարող են քվեարկել նոր մեքենայի տեխնիկական տարբեր հատկանիշերի օգտին։
Օրինակ՝ անցած շաբաթ տեղի է ունեցել Porsche 911 Carrera 4S-ի գույնի քվեարկությունը, ինչի արդյունքում մեծամասնությունն իր նախապատվությունը տվել է Aqua Blue գույնին։ Իսկ այս շաբաթ քվեարկության օրակարգում է մեքենաների անվահեծերի տեսակը. առջևում սպասվում է ևս 3 քվեարկություն։










