iPhone 5–ը Սբ Վալենտինի օրվա առթիվ ավելի «ռոմանտիկ» է դարձել

18:38 • 14.02.13

Հանրահայտ բրիտանական լյուքս դասի բրենդ Amosu Couture-ը Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ իր երկրպագուներին ուրախացրել է iPhone 5-ի «ռոմանտիկ» տարբերակով, հայտնում է LuxPlanet-ը։

 

Սիրո տոնի կապակցությամբ ընկերությունը ներկայացրել է Valentine Special Pink iPhone 5 վարդագույն սմարթֆոնը, որի գույնը բավական խորհրդանշական է։

 

Հավելյալ գումարի դիմաց ընկերությունն առաջարկում է սմարթֆոնի հետին պանելի վրա դաջել տվյալ անձի սիրելիի անունը կամ որևէ այլ տարբերանշան։



Amosu Valentine Special Pink iPhone 5-ի գինը 2.350 դոլար է, որը գնելու դեպքում հաճախորդը նվեր կստանա 300 դոլարանոց կաշվե վարդագույն պատյան։


 

iPhone 5–ը Սբ Վալենտինի օրվա առթիվ ավելի «ռոմանտիկ» է դարձել