Գիտնականները բվի նոր տեսակ են հայտնաբերել
Ինդոնեզիայում բվի նոր տեսակ է հայտնաբերվել: Դա Otus jolandae լատինական անվանումով տեսակն է, որը բնակվում է միայն Լոմբոկ կղզում: Թռչունն աչքի է ընկնում իր եզակի ձայնով. բուն շատ յուրօրինակ «սուլոց» է արձակում: Հետաքրքրական է, որ հարևան Սումբավա կղզում ոչ ոք չի իմացել նոր թռչնի ու դրա «սուլոցի» մասին:
Չնայած այն փաստին, որ թռչունը հայտնի է եղել մոտ մեկ դար, այն միայն հիմա է նոր տեսակ ճանաչվել. բանն այն է, որ նախկինում փորձագետները Otus jolandae-ին մեկ այլ՝ ավելի տարածված տեսակի հետ էին շփոթել:
Այժմ գիտնականները մտածում են բվին անվանակոչել Ռինջանիի բու՝ Լոմբոկի Գունգունգ Ռիջանի հրաբխի պատվին:










