Ութ տարի առաջ ստեղծվել է YouTube ծառայությունը (տեսանյութ)

11:43 • 14.02.13

YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին, Սան Բրունոյում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ), PayPal ընկերության նախկին աշխատակիցներ Ս. Չենի, Չ. Հերլիի և Դ. Կարիմի կողմից, հայտնում է calend.ru-ն։

 

Նրանք կիրառել են Flash Video տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փոխանցվող տվյալների ոչ մեծ ծավալի դեպքում ստանալ ձայնագրության համեմատաբար լավ որակ։

 

Առաջին տեսանյութը՝ ամերիկացի Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունը, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում, YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։

 

2006թ. նոյեմբերին ծառայությունը գնել է Google ընկերությունը, և այժմ այն հանդիսանում է Google Inc.-ի դուստր ընկերությունը։


 

Ութ տարի առաջ ստեղծվել է YouTube ծառայությունը (տեսանյութ)