Հոգեբանները պարզել են տարբեր լեզուներով խոսող ընտանիքների երեխաների երկլեզվության գաղտնիքը

16:18 • 15.02.13

Երկու տարբեր լեզուներով խոսող ընտանիքների երեխաներն իրենց համար նոր բառերը հիշում են՝ կողմնորոշվելով ըստ բառերը կազմող հնչյունների բարձրության ու երկարության, ինչը նրանց թույլ է տալիս հեշտորեն երկու լեզու յուրացնել: Այս մասին հայտնել են ֆրանսիացի ու կանադացի հոգեբանները՝ Nature Communications ամսագրում իրենց հոդվածով, որը փոխանցում է Газета-ն։

 

Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի և Փարիզ-Դեկարտի համալսարանի գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ հետևելով 7 ամսական երեխաների, որոնց ծնողները խոսել են բոլորովին տարբեր լեզուներով, ինչպիսիք են անգլերենը, իսպաներենը, ճապոներենը, թուրքերենը, բասկերի լեզուն: Փորձերի ընթացքում օգտագործվել են լուսադիոդներ և բարձրախոսներ:

 

Երեխաների շարժումներից, բիբերի ռեակցիայից և այլ չափորոշիչներից գիտնականները պարզել են, որ իրենց ծնողների կիրառած լեզուները ճանաչելու հարցում վճռական են լինում հնչյունների բարձրությունն ու երկարությունը: Հենց դա է նրանց թույլ տալիս իրենց հիշողության մեջ 2 տարբեր բառապաշար պահել՝ առանց իրար խառնելու:
 

Հոգեբանները պարզել են տարբեր լեզուներով խոսող ընտանիքների երեխաների երկլեզվության գաղտնիքը