Գիտական փաստեր սիրո մասին. հետազոտություն
Ամերիկյան էվոլյուցիոն հոգեբան Ջեֆրի Միլլերը վստահ է՝ հիմնական պատճառը, որի շնորհիվ մարդիկ ուղեղի նման բարձր զարգացածության են հասել, ամենևին էլ աշխատանքի գործիքները չեն, որսն ու հավաքչությունը չէ, ցեղակիցների դեմ պատերազմը չէ, ոչ էլ գիշատիչներից պաշտպանությունը: Մարդուն խելքը պետք է առաջին հերթին սեքսուալ զուգընկեր գրավելու համար, գրում է Slon.ru-ն։
Նրանք, ովքեր կարողացել են սիրեցյալին գերել իրենց սուր խոսքով, հումորով և բանականությամբ, ավելի ամուր հարաբերություններ են ստեղծել և ավելի շատ երեխաներ են մեծացրել:
Այս գաղափարը մանրամասն նկարագրված է Միլլերի «The mating mind» գրքում, իսկ ով դրանց հետ առանց այդ էլ համաձայն է, կարող է այստեղ ծանոթանալ սիրո և սեքսի մասին ամենաարդիական գիտական մի քանի վարկածներին:
1. Դավաճանության հակումը գենետիկորեն է ծրագրավորված
Աշխարհի ամենահայտնի կրծողները` Լարրի Յանգի դաշտամկներն են: Դրանք երկու մոտ տեսակներ են, որոնք խիստ տարբերվում են սեռական վարքով: Լեռնային դաշտամկները, ինչպես և շատ այլ կենդանիներ, քնում են ում հետ պատահի և կայուն զույգեր չեն կազմում: Սակայն տափաստանային դաշտամկները, իրենց առաջին զուգընկերոջը հանդիպելով, նրան կապվում են ամբողջ կյանքում՝ հավատարմություն պահելով և վանելով մյուս բոլոր թեկնածուներին: Նրանք միասին են նաև սերունդ աճեցնում:
Մոնոգամ և պոլիգամ դաշտամկների միջև տարբերությունները պայմանավորված են նրանց ուղեղում դոֆամին, օքսիտոցին և վազոպրեսին ռեցեպտորների կառուցվածքի և բաշխման տարբերությամբ: Եթե մոնոգամ դաշտամկան արուին ներարկեն վազոպրեսինը բլոկավորող միջոց, ապա առավոտյան նա իր էգին ոչ թե կասի. «Արի ամուսնանանք», ինչպես սովորաբար անում են, այլ կասի` «Ցտեսություն, քաղցրիկս»:
Մյուս կողմից, ամենասովորական լաբորատոր պոլիգամ մկանը հնարավոր է, հակառակը, հավատարմության «բերել», եթե գենային փոփոխություններն արվեն նրա վազոպրեսինյան ռեցեպտորներում:
Մարդկանց մոտ վազոպրեսինյան ռեցեպտորի տարբեր տեսակներ են հանդիպում: Համենայն դեպս դրա գենետիկ տարբերակներից մեկը հաստատ կապված է ընտանեկան խնդիրների հետ, որի դեպքում տղամարդիկ երկու անգամ ավելի հազվադեպ են ընտանիք ստեղծում, իսկ եթե այնուամենայնիվ ստեղծել են` լավ ավարտ չի ունեցել:
2. Մարդիկ զուգընկերներին ընտրում են հոտով

Մեր մարմնի բոլոր բջիջների մակերեսի վրա գիստոհամատեղելության հիմնական համալիրի սպիտակուցներ կան: Դրանք այսպես կոչված «թաթիկներ» են, որով բջիջները բռնում են հակագեներին և դրանք «ներկայացնում» իմունային համակարգին:
Այդ սպիտակուցները շատ տարբեր են, մարդկանց մոտ դրանցից հազարավոր տեսակներ կան և դրանց միջոցով ենք պաշտպանվում զանազան վարակներից:
Սկզբում մկների, իսկ հետո նաև մարդկանց վրա արված փորձերից պարզվել է, որ այդ գեներն ազդում են զուգընկերոջ հոտն ընկալելու վրա: Եթե մարդկանց առաջարկվի ուրիշի քրտինքոտ վերնաշապիկները դասակարգել ըստ դրանց հոտի գրավչության, ապա կբացահայտվի հոտոտողին գենետիկորեն ավելի մոտ գտնվող անձը, քանի որ որքան մարդիկ գենետիկորեն ավելի մոտ են իրար, այնքան ավելի զզվելի հոտ ունեն միմյանց համար:
Այդ մեխանիզմը խափանվում է, երբ կինը հորմոնալ հակաբեղմնավորիչներ է ընդունում:
3. Սեքս սննդի դիմաց

Մարդու ամենակարևոր բիոլոգիական տարբերությունն այլ կաթնասուններից նրանում է, որ կանայք կարող են և ցանկանում են սեքսով զբաղվել անկախ ցիկլի փուլից և հղիանալու կարողությունից: Մյուս բոլոր կաթնասունների մոտ դա այլ կերպ է: Նրանց պարագայում, «կինը» սեքս է ուզում միայն, երբ հասունացած ձվաբջիջ ունի: Այդ ժամանակ, նա իր ողջ տեսքով ցույց կտա, որ սեքս է ուզում:
Ամերիկյան կենսաբան Օուեն Լավջոյը կարծում է, որ այդ էվոլյուցիոն ձեռքբերումը տրվել է մեզ մոնոգամիային անցնելով:
Մարդկանց էգերին շատ դժվար է տրվում երեխա մեծացնելը։ Մեր նախապապերն այդ խնդիրը կարողացել են լուծել տաղանդավոր եղանակով` մոնոգամ զույգեր կազմելով և պատասխանատվություների բաշխմամբ: Արուն սնունդ է հայթայթում, սակայն դրա փոխարեն, նա համոզված է, որ տանն իր համար սեքսը ապահովված է:
Էգը, ում համար սնունդն ապահովվում է, կարող է ևս մեկ երեխա մեծացնել, քանի դեռ նախորդը չի մեծացել: Երկրորդ հերթին, սոցիումի կազմավորումը հնարավորություն տվեց, որ էգերը բաշխվեն, որով նվազեց արուների միջև ագրեսիան:










