ՆԱՍԱ-ն ուղիղ եթերում կցուցադրի Երկրին մոտեցող աստղակերպը
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունն (ՆԱՍԱ) ուղիղ եթերում ռեպորտաժ կցուցադրի Երկիր մոլորակին մոտեցող աստերոիդի մասին, տեղեկացնում է Взгляд-ը։
Դա տեղի կունենա այսօր՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 14։25-ին, երևանյան ժամանակով՝ ժամը 23։45-ին։
Ինչպես հաղորդել է ՆԱՍԱ-ն, գիտնականներն ու մասնագետները կմեկնաբանեն աստերոիդի նկարները, որոնք կստացվեն «իրական ժամանակում»։
Բոլոր ցանկացողներին առաջարկելով մասնագետների հետ հետևել իրադարձությանը՝ ՆԱՍԱ-ն հիշեցնում է, որ այն որևէ վտանգ չի ներկայացնում ո՛չ Երկրի, ո՛չ արբանյակների համար։
«Նրա հետագիծն ուսումնասիրված է. այն չունի Երկրին բախվելու որևէ շանս»,- հայտարարել է ՆԱՍԱ-ի՝ Երկրին մոտ գտնվող օբյեկտներին հետևելու ծրագրի ղեկավար Լինդլի Ջոնսոնը։
Մասնագետների հաշվարկներով՝ աստղակերպը Երկրին կմոտենա 27,7 հազար կմ, ինչն ամենափոքր հեռավորությունն է, որը ֆիքսվել է նման երկնային մարմինների համար։
Այդ ժամանակ այն կգտնվի Հնդկական օվկիանոսում՝ ինդոնեզական Սումատրա կղզու մոտակայքում։
Երկնաքարը կշռում է 130.000 տոննա, իսկ շարժման արագությունը՝ 28.1 կմ/ժ, կամ 7.82 կմ/վյրկ։










