Samsung-ը ներկայացրել է զարգացող շուկաների համար ստեղծված REX հեռախոսները
Հարավկորեկան Samsung ընկերությունն այսօր Հնդկաստանում ներկայացրել է հատուկ զարգացող շուկաների համար նախատեսված REX բջջային հեռախոսները, որոնք ունեն սմարթֆոններին բնորոշ որոշ հատկանիշներ, հայտնում է ZD Net-ը։
Այսպիսով՝ ընկերությունը մարտահրավեր է նետում իր մրցակից Nokia-ին, որը բավական մեծ հաջողություն ունի զարգացող շուկաներում իր Asha մատչելի բջջայիններով։ Նորույթն ունի միանգամից 2 SIM քարտ օգտագործելու հնարավորություն, ինչպես նաև համացանցից օգտվելու ծրագիր։
Samsung-ը հայտարարել է, որ REX 60, REX 70, REX 80 և REX 90 մոդելի հեռախոսներն ունեն 7,1-8,8 սմ անկյունագծով էկրան, ինչպես նաև 1,3-ից մինչև 3,2 մեգապիքսելանոց տեսախցիկներ։










