Շատերի համար սեքսը ֆիզիկական ակտիվության միակ ձևն է. հետազոտություն
Բրիտանացի սոցիոլոգները 1800 մարդկանց շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզել են, որ հարցվածների 5-րդ մասը կայուն ֆիզիկական ծանրաբեռնվածություններ չունի, իսկ սեքսը նրանց համար մարզումները փոխարինող միակ վարժությունն է, գրում է The Daily Mail-ը:
Միևնույն ժամանակ, ապացուցվել էր, որ սեքսի միջոցով հնարավոր չէ բավարար քանակի կալորիաներ այրել:
Նշանակում է, թե զարմանալի չէ այն, որ հարցվածների 87%-ը դժգոհ էր իր ֆիզիկական վիճակից, իսկ 74%-ը ցանկանում է այն բարելավել: Հետազոտողներն ընդգծում են, որ հարցվածների միայն երկու հինգերորդն են շաբաթական կանոնավոր կերպով մարզվում, չնայած բոլորն էլ ցանկանում են առողջ լինել և սպորտային կեցվածք ունենալ:
Պարզվել է, որ բրիտանացիների միայն 39%-ը ունի ֆիզիկական ակտիվության այն մակարդակը, որը համապատասխանում է բժիշկների կողմից առաջարկվող` շաբաթական երեք անգամ և ավելին:
Սեքսից բացի, բրիտանացիները նախապատվություն են տալիս վազքին, հեծանվավազքին և լողին:










