Մարդու կողմից տիեզերք ուղարկված ամենատարօրինակ իրերը (լուսանկարներ)
Անցած կես դարի ընթացքում մարդկությունը հաջողացրել է բազմաթիվ տիեզերական հետազոտող զոնդեր ուղարկել Արեգակնային համակարգի գրեթե բոլոր անկյուններն ու նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Արդյունքում, մեզ շատ բան է հայտնի դարձել մյուս մոլորակների, աստղերի և գալակտիկաների վերաբերյալ։ Սակայն անհերքելի փաստ է, որ գիտական հրաշքներից զատ, մարդիկ տիեզերք են արձակել բազմաթիվ տարօրինակ իրեր, որոնց ընտրանին ներկայացնում է Factroom.ru կայքը։
Այսպիսով՝ առաջին տեղում են Voyager -1 և Voyager-2 ոսկյա գրամաֆոնի ձայնապնակները, որոնք տիեզերք են արձակվել 1977թ.։ Դրանց վրա ձայնագրված են բնության ձայներ, աշխարհի 55 լեզուներով ողջույնի խոսքեր, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերի և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմի ուղերձները։
2. Փոլ Վան Հեյդոնկը եղել է «Ապոլոն 16» լուսնային մոդուլի օդաչուն, ինչպես նաև պատմության մեջ ամենաերիտասարդ (37 տ.) մարդը, ով երբևէ ոտք է դրել Լուսնի վրա։ Սակայն նախքան Երկրի բնական արբանյակը լքելը, նա Լուսնի վրա է թողել իր ընտանիքի լուսանկարը և փոքրիկ մարդուկի մի արձանիկ(1971թ.)։
3.«Ապոլոն 15» մոդուլը 1971թ. իր հետ միասին տիեզերք է տարել 385 բացիկ, որոնք Երկիր վերադառնալուց հետո անմիջապես վաճառվել են։
4. 1971թ. փետրվարի 6-ին Ալան Շեպարդը Լուսնից 2 գոլֆի գնդակ է արձակել, ինչից հետո «Ապոլոն 14»-ը լքել է արբանյակը։
5. 2010 թ. 3 բրտանացի Սթիվ Դենիելսը, Ջոն Օութսն ու Լեսթեր Հեյնզը պատրաստել են թղթե ինքնաթիռ, որի թևերի բացվածքը կազմել է 1,5 մ։ Այնուհետև հելիումով լցված օդապարիկի միջոցով այն տիեզերք է ուղարկվել։ Այս հաճույքն իրականացնելու համար տղաները 12.500 դոլար են ծախսել։
6. 2001 թ. Թուրքմենստանի նախկին նախագահ Սաֆարմուրատ Նիյազովի հեղինակած «Ռունհամա» գիրքն ու երկրի պետական դրոշը ճապոնական հրթիռների միջոցով տիեզերք են արձակվել։ Ակնկալվում է, որ այդ հրթիռները պետք է Երկիր վերադառնան մոտավորապես 2151 թ.։
7. 2013թ. հունվարին 2 կանադացի դեռահաս հելիումով լցված օդապարիկի միջոցով տիեզերք են ուղարկել «լեգոգնացին», որը բարձրացել է 25 կմ բարձրության վրա։ Բացի լեգո մարդուկից, 17-ամյա Մեթյու Հոն և Ասադ Մուհամեդը նրա հետ տիեզերք են ուղարկել 4 թվային տեսախցիկ և GPS: Այժմ «լեգոգնացի» արած լուսանկարները կարելի է տեսնել նրա ֆեյսբուքյան էջում։










