Audi-ն կհզորացնի А1 մոդելը, սակայն խելամիտ չափով (լուսանկարներ)
Audi-ի սպորտային մոդելային շարքը շուտով պետք է համալրում ունենա. ամենակոմպակտ` Audi A1-ը շուտով «վայրագ» տարբերակով հանդես կգա:
Նման մոդելի հայտնվելու մասին տարբեր լուրեր էին շրջանառվում, օրինակ՝ նշվում էր, որ այն 200 և նունիսկ 500 ձիաուժանոց շարժիչ կունենա:
Ըստ Fourtitude պորտալի՝ Audi S1 սպորտային հեչբեքը շուկայում կհայտնվի արդեն հաջորդ տարի: Դեռևս հավաստի տվյալներ չկան, թե ինչ շարժիչ կունենա մեքենան, սակայն եղած տեղեկությունների հիման աղբյուրը եզրակացնում է, որ S1-ի շարժիչը մոտ 220 ձիաուժ հզորություն կունենա:
Fourtitude–ի բարձրաստիճան աղբյուրի տեղեկություններով, Audi-ում ընտրությունը կանգնել է 1,8 լիտրանոց նոր սերնդի TFSI համակարգով տուրբոշարժիչի վրա: Բացի այդ, «կրակոտ» հեչբեքը կհամալրվի լիաքարշակ համակարգով:
Այնուամենայնիվ, արագ վարման երկրպագուները այդքան էլ մեծ հույսեր չեն կապում S1-ի հետ, քանի որ նրանք սպասում են առավել «վայրագ» փոքրիկի` RS1-ի հայտնվելուն:
Ժամանակին Audi-ն ինքն է նման սպասումներ առաջացրել ավտոսիրող հասարակության մեջ՝ երկու տարի առաջ ներկայացնելով A1 Clubsport Quattro-ն, որը և ներկայացված է լուսանկարում: Այն 5 գլանային տուրբոշարժիչ ունի, որի հզորությունը հասցված է 500 ձիաուժի:










