Facebook-ը մեծահասակներից կթաքցնի դեռահասների աքքաունթները

13:49 • 16.02.13

Facebook սոցիալական ցանցը մտադիր է զտման համակարգ մտցնել կայքի որոնողական համակարգում, որը կթաքցնի դեռահասների էջերը մեծահասակ օգտատերերից, հայտնում է Корреспондент-ը։

 

Ռեսուրսի ղեկավարությունը կարծում է, որ նոր սահմանափակումները թույլ կտան անչափահասներին հեռու մնալ մանկապիղծներից և չարագործներից։

 

Մոտ ժամանակներս ֆիլտրը կարող է հայտնվել Facebook Social Graph «սոցիալական որոնողական համակարգում», որն ամերիկյան ինտերնետ հսկան թողարկել էր այս տարվա սկզբին։

 

Social Graph-ը, ռեսուրսի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով, խոստանում է դառնալ սոցցանցի երրորդ կարևոր տարրը՝ լրատվական ժապավենից և Timeline-ից հետո։
 

Facebook-ը մեծահասակներից կթաքցնի դեռահասների աքքաունթները