Facebook-ը ենթարկվել է հաքերային լավ կազմակերպված հարձակման

09:54 • 16.02.13

 

Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ի անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ այս տարվա հունվարին սոցկայքը ենթարկվել է հաքերների պրոֆեսիոնալ և լավ մշակված հարձակման, տեղեկացնում է Лента-ն։


Ըստ հ
աղորդագրության՝ հարձակման համար հաքերներն օգտագործել են ընկերության կայքը, որտեղ գրանցված են եղել Facebook-ի մի շարք աշխատակիցներ։ Հաքերների կողմից կոտրված կայք այցելությունից հետո սոցկայքի աշխատակիցների նոութբուքերում հայտնվել է վիրուս։


Հարձակման
փաստը հայտնաբերվելուց հետո Facebook-ի ներկայացուցիչները տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկացրել են իրավապահ մարմիններին։


Facebook-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որը որևէ տվյալներ չկան, որոնք կապացուցեն, որ հաքերներին հաջողվել է մատչում ունենալ սոցկայքի օգտատերերի անձնական տվյալներին։
 

 

 

Facebook-ը ենթարկվել է հաքերային լավ կազմակերպված հարձակման