NASA-ն հրապարակել է 2012 DA14 աստղակերպի թռիչքի տեսանյութը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, հրապարակել է 2012 DA14 աստղակերպի թռիչքի տեսագրությունը, որը թռչել է Երկրին ռեկորդային մոտ տարածության վրա, հայտնում է Взгляд-ը։
NASA-ի տվյալների համաձայն՝ 45 մետր տրամագծով տիեզերական մարմնի՝ Երկրին առավելագույն մոտեցման պահը (27,7 հազ. կմ) գրանցվել է երևանյան ժամանակով 23.25-ին, որը, ի դեպ, ուղիղ եթերով ցուցադրել է Tert.am-ը։
Երկնային մարմնի զանգվածը կազմել է 130.000 տոննա, շարժման արագությունը՝ ժամում 28,1 հազ. կմ:
Գիտնականները կարծում են, որ նման աստղակերպերի անկման հետևանքով մոլորակի մակերևույթին աղետներ տեղի են ունենում միջինը 1.200 տարին մեկ։
Երկրի մակերևույթին անկման դեպքում այն ավերածություններ կառաջացներ, որը հավասարազոր է 2.5 մեգատոննա հզորությամբ միջուկային ռումբի պայթյունին։
Տեսանյութը դիտել այստեղ։
Եվս մեկ տեսանյութ՝ The Guardian-ից.










