Saab-ը պայմանագիր է ստացել նոր Gripen կործանիչներ ստեղծելու համար
Saab ընկերությունը, Շվեդիայի պաշտպանության նախարարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա, պատվեր է ստացել հաջորդ սերնդի JAS 39 Gripen կործանիչներ ստեղծելու համար: Ինչպես նշվում է ընկերության կայքում, համաձայնագիրը կգործի 2013թ.-2026թ. և ենթադրում է նաև Շվեդիայի համար կործանիչների արտադրություն:
Փետրվարի 15-ին Շվեդիայի պաշտպանության նախարարությունը առաջնային պատվեր էր տեղադրել Gripen E կործանիչներ ստեղծելու համար, որի համար 395 մլն ԱՄՆ դոլար էր առաջարկվում: Համաձայնագրի ընդհանուր գումարը կազմում է 7,47 միլիարդ ԱՄՆ դոլար:
Պայմանագրի շրջանակներում Saab-ը պետք է արդիականացնի 60 մեկտեղանոց JAS 39 Gripen C կործանիչները՝ դրանք հասցնելով մինչև E տարբերակ: Առաջին արդիականացված օդանավերի մատակարարումը սպասվում է 2018–ին:
Ինչպես նշվում է Saab-ի մամուլի հաղորդագրության մեջ, Gripen E կործանիչները կպահպանեն սովորական արտաքինը, սակայն նախորդ սերնդի կործանիչներից էականորեն կտարբերվեն: Մասնավորապես, Gripen E-ն ավելի հզոր շարժիչ կստանա, որի շնորհիվ օդանավը ավելի երկար կկարողանա օդում մնալ և ավելի շատ սպառազինություն կրել: Բացի այդ, կործանիչը կհամալրվի նոր ռադարներով և ժամանակակից էլեկտրոնային համակարգերով:










