Հս. Կորեան միջուկային պայթեցումից առաջ մեծ հեռահարության հրթիռի շարժիչ է փորձարկել

14:00 • 17.02.13

Հյուսիսային Կորեան անց է կացրել մեծ հեռահարության նոր հրթիռի շարժչի փորձարկումներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով այդ երկրի կառավարական միանգամից մի քանի աղբյուրներ:

Այդ փորձարկումները կատարվել են նախքան ստորգետնյա միջուկային փորձարկումը՝ փետրվարի 12-ից առաջ: 
Խոսքը նոր KN-08 հրթիռի մասին է, իսկ փորձարկումը նպատակ է ունեցել ստուգել դրա շարժչի աշխատունակությունը:


Աղբյուրներից մեկի գնահատականով՝ նման շարժչով KN-08-ը կարող է թռչել ավելի քան 5000 կմ: Հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայի՝ փորձարկումը հաջող ճանաչելուց հետո կսկսվի դրա օպերատիվ շահագործումը:
 

Անցած ապրիլin Հյուսիսային Կորեան ցուցադրել էր 6 մոբիլ հրթիռներ. ըստ փորձագետների՝ 2 մ տրամագծով և 18 մ երկարությամբ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ փոխադրել:


Ավելի վաղ Փհենյանը հայտնել էր նոր միջուկային փորձարկումներ անցկացնելու իր պատրաստակամության մասին:
 

Հս. Կորեան միջուկային պայթեցումից առաջ մեծ հեռահարության հրթիռի շարժիչ է փորձարկել