Ստամբուլից ծով է դուրս եկել Թուրքիայի՝ սեփական արտադրության առաջին հետազոտական նավը
Ծով է դուրս եկել Թուրքիայի՝ սեփական արտադրության առաջին հետազոտական նավը՝ TÜBİTAK Marmara-ն, որը կառուցվել է Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի TÜBİTAK-ի ղեկավարությամբ, հայտնում է todayszaman.com-ը:
Այն կգործարկվի մայիսին և կօգտագործվի գազի և նավթի որոնումների, ինչպես նաև ջրերի մաքրման, խողովակաշարերի դիտարկման և էկոլոգիական նպատակներով: Հավելյալ հետազոտական գործիքների առկայության դեպքում այն կարող է օգտագործվել առավել խորը մասնագիտական ոլորտներում:
9.5 մետր երկարությամբ և 41.2 մետր բարձրությամբ նավը կունենա 11 գիտնականներից և անձնակազմի 12 անդամներից բաղկացած թիմ և կկարողանա հետազոտություն իրականացնել մինչև 3000 մետր խորության ջրերում:
Հանդիսավոր արարողությանը մասնակցող Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Էրգունը նշել է, որ այդ նավի սարքավորումների 60%-ը տեղական արտադրության է:










