Գիտնականները համացանցում ցուցադրել են Չելյաբինսկի երկնաքարի մասնիկները
ՌԴ Չելյաբինսկի մարզում փետրվարի 15-ին ընկած երկնաքարի բեկորների որոնողական աշխատանքներին մասնակցած Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները հայտարարել են երկնաքարային նյութի հայտնաբերման մասին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ներկայիս դրությամբ համացանցում՝ Twitter-ում http://93.88.180.250 հղումով, ՈՒԴՀ լաբորատորիայից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում են երկնային մարմնի գտնված մասնիկները։ Դրանք ցուցադրվում են 3 համակարգիչների մոնիտորներին և իրենցից ներկայացնում են մինչև 1 սմ-ոց սև գույնի բեկորներ։ Դրանցից մեկն արդեն ստացել է «Չեբարկուլ երկնաքար» անվանումը։
Հիշեցնենք, որ երկնաքարային անձրևը գրանցվել էր փետրվարի 15-ի առավոտյան, Ռուսաստանի 5 մարզերում։ Դրա բեկորներից տուժել էր ավելի քան 1000 մարդ, 50-ը՝ հոսպիտալացվել։










