Էլեկտրամեքենաներ արտադրող Fisker ընկերությունը կարող են գնել չինացիները (լուսանկարներ)
Չինական Dongfeng Motor Corp ընկերությունը ամերիկյան Fisker Automotive ընկերության տերերին, որը վերջին կես տարում որևէ մեքենա չի վաճառել, առաջարկում է 350 մլն ԱՄՆ դոլար վճարել ընկերության բաժնետոմսերի 85%-անոց փաթեթի դիմաց, հաղորդում է Carfactum-ը:
Եթե չինական կողմի առաջարկը ընդունվի, ապա հիբրիդային Fisker Karma սպորտմեքենաների արտադրությունը կարող է Ֆինլանդիայից Չինաստան տեղափոխվել:
Ընկերության արտադրությունը կանգնել էր, քանի որ ԱՄՆ-ում Fisker-ին զրկել էին պետական դոտացիաներից, որից հետո սնանկացել էր մեքենայի մարտկոցներն արտադրող A123 Systems ընկերությունը, որը նույնպես արդեն գնել են չինացիները:










