Google-ը մինչև տարեվերջ ֆիրմային խանութներ կբացի
Ամերիկյան Google ընկերությունը Միացյալ Նահանգներում կբացի սեփական մանրածախ խանութների ցանցը, որը կմասնագիտանա էլեկտրոնիկայի վաճառքի ոլորտում, հայտնում է Вести-ն` հղում կատարելով «շատ վստահելի աղբյուրին»։
Արդեն հայտնի է դարձել, որ առաջին խանութ-սրահները կսկսեն իրենց աշխատանքը մինչ ընթացիկ տարվա ավարտը։
Google Store-ի տեսականին իր մեջ կներառի ընկերության ֆիրմային ողջ արտադրանքը՝ սմարթֆոններ, Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Nexus պլանշետային համակարգիչներ, Chromebook նոութբուքեր և հատուկ դրանց համար ստեղծված պարագաներ։
Ներկայում Google-ն իրացնում է իր էլեկտրոնիկան 2 ճանապարհով՝ կապի օպերատորների և սեփական առցանց խանութի միջոցով։ Հետևելով App Store-ի օրինակին և բացելով սեփական Google Store-ը՝ Google ընկերությունը հնարավորություն կտա իր հաճախորդներին նախքան գնելը ծանոթանալ թանկարժեք սարքերին։ Սա հատկապես արդիական կլինի «խելացի» ակնոցների ՝ Goolge Glass-ի վաճառքի դուրս գալուց հետո։










