Եվգենի Կասպերսկին որդու առևանգողներից 3 մլն եվրո է պահանջում

18:16 • 18.02.13

Kaspersky հակավիրուսի ստեղծող և «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին դիմել է դատարան և որդու առևանգողներից 3 մլն եվրո պահանջել, գրում է Russia Today-ը։


Հենց այդքան գումար էին պահանջում առևանգողները երկու տարի առաջ։

 

«Հայցի գումարը հավասարազոր է նրանց պահանջած գումարին։ Ես կարծում եմ, որ հենց այդքան վնաս է ինձ հասցվել։ Հասցվել է լուրջ բարոյական, նաև նյութական վնաս. լուրը լայնորեն լուսաբանվել է արևմտյան ԶԼՄ-ներում, մինչ այժմ մոտենում են ինձ և հարցնում, թե ինչպես է իմ տղան։ Վնաս է հատկացվել ոչ միայն ինձ, այլև երկրի հեղինակությանը»,- ասել է Կասպերսկին։

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայցը կարող է փոփոխվել։ Կասպերսկին ավելացրել է նաև, որ իր համար վնաս է եղել այն, որ ինքը կորցրել է որդու հետ շփումը։ «Այն, որ ես կորցրել եմ նրա հետ կապը, առևանգման գլխավոր պատճառն է։ Ես, փաստորեն, կորցրել եմ որդուս»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ նրա որդին առևանգվել էր 2011թ. ապրիլի 18-ին, օրեր անց՝ ապրիլի 24-ին, նրան հաջողվել էր ազատ արձակել։

Եվգենի Կասպերսկին որդու առևանգողներից 3 մլն եվրո է պահանջում