Ռուսաստանը կզինվի նոր խոշոր տրամաչափի ավտոմատ նռնականետով (տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանը նոր խոշոր` 40մմ տրամաչափի АГС-40 Балкан ավտոմատ նռնականետով է զինվում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով նախագծող ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Չիժևսկուն:
Ներկայում АГС-40 Балкан-ը պետական փորձարկումներ է անցնում: «Ընթացիկ տարվա մեջ այդ աշխատանքը ավարտին կհասցվի, և մենք կսկսենք АГС-40 Балкан-ը արտադրել Ижмаш-ի հետ համատեղ», - հայտարարել է Չիժևսկին:
Նրա խոսքով, նոր նռնականետը ավելի թեթև ու արդյունավետ է աշխարհում գոյություն ունեցող բոլոր նման զենքերից:
Իր քաշով Балкан-ը բացարձակապես հավասար է 30 մմ տրամաչափի АГС-17 Пламя նռնականետին, որը դրված է ՌԴ ՊՆ սպառազինության տակ:
Նման առավելության հնարավոր է եղել հասնել այսպես կոչված «ականանետային կրակոց» սկզբունքի շնորհիվ, որը փամփուշտի և պարկուճի ամբողջովին դուրսթռչում է ապահովում: «Նման բան ոչ մեկը չունի: Այդ սկզբունքը հնարավորություն է տալիս գրեթե կրկնակի ավելացնել պայթուցիկ նյութի քաշը և, համապատասխանաբար, ավելացնել բեկորային խոցումը առավել խիտ տեղակայման հաշվին: Արդյունքում ապահովվում է քաշի զգալի նվազում և զենքի հզորության ավելացում», - պատմել է Չիժևսկին:
Նա նշել է, որ Балкан-ի կրակոցի պայթուցիկ մասի քաշը հասցվել է 90 գրամի` АГС-17-ի 40-ի փոխարեն: Կրակի հեռահարությունը հասել է 2,5 կիլոմետրի` 1,7-ի դիմաց:
Նռնականետի կրակի արագությունը րոպեում 400 կրակոց է, քաշը` 32 կիլոգրամ: Բացի այդ, Балкан-ը արտադրվում է օպտիկական թիրախացուցիչով:










