Սննդում առկա քիմիական նյութերը հանգեցնում են քաղցկեղի, ասթմայի և աուտիզմի. ՄԱԿ-ի զեկույց

23:35 • 19.02.13

ՄԱԿ-ի նոր գիտական զեկույցում ասվում է, որ արհեստական քիմիական նյութերը, որոնք կիրառվում են հազարավոր առօրյա մթերքներում, մի շարք ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների կտրուկ աճ են առաջացնում, հաղորդում է BBC-ն:


Փաստաթղթում ասվում է, որ սննդում առկա սինթետիկ քիմիական նյութերը կապված են հորմոնալ քաղցկեղի, շաքարախտի, ասթմայի, Ալցհեյմերի սինդրոմի, անպտղության և սաղմնային շեղումների առաջացման հետ:


Զեկույցում նաև նշվում է, որ այդ քիմիական նյութերով է պայմանավորված մանկական զարգացման խնդիրները, այդ թվում աուտիզմը և դիսլեկսիան: Բացի այդ, դրանցով է պայմանավորված վաղաժամ սեռահասունությունը, հատկապես արևմտյան երկրներում:

 

Սննդում առկա քիմիական նյութերը հանգեցնում են քաղցկեղի, ասթմայի և աուտիզմի. ՄԱԿ-ի զեկույց