ԱՄՆ-ը զինվում է նոր սերնդի Excalibur կառավարվող հրետանային արկերով

21:45 • 19.02.13

ԱՄՆ բանակը IDEX-2013 ռազմական արտադրանքի ցուցահանդեսի ընթացքում տեղակայել է 155-մմ տրամաչափի երկրորդ սերնդի Excalibur կառավարվող հրետանային արկերի առաջին պատվերը: Ինչպես հաղորդում է Jane's-ը, արկերի խմբաքանակի համար դրանք արտադրող Raytheon ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլար կստանա: Մատակարարումները կսկսվեն 2013թ. վերջին:


Raytheon-ի ներկայացուցչի խոսքով, նոր սերնդի Excalibur 1B-ն զգալիորեն տարբերվում է նախորդ մոդիֆիկացիաներից: Մասնավորապես, նոր արկերը զգալիորեն ավելի էժան են, իսկ դրանց հուսալիությունը 85%-ից բարձրացել է մինչև 93 %:


Նոր արկերը պահպանել են նախկին հեռահարությունը` 50կմ, սակայն դրանց ճշտությունը զգալիորեն աճել է:
Այժմ բոլոր արկերը, երաշխավորված, ոչ ավել քան 4 մ են հեռանում նախանշված թիրախից:

 


 

ԱՄՆ-ը զինվում է նոր սերնդի Excalibur կառավարվող հրետանային արկերով