Samsung-ի նոր Galaxy S 4 սմարթֆոնը վաճառքի կհանվի ամենաուշն ապրիլին
Հարավկորեական Samsung ընկերության հաջորդ սմարթֆոնի՝ Galaxy S 4-ի, մասնավորապես՝ դրա էկրանի չափերի և վաճառքի հանվելու ժամկետի վերաբերյալ որոշ ուշագրավ մանրամասներ են պարզվել, գրում է Daily Mail-ը։
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին վկայակոչելով՝ պարբերականը նշում է, որ նոր սերնդի հեռախոսը շուկայում կլինի ամենապարզ էկրանն ունեցող մոդելը։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ նորույթի թողարկումը տեղի կունենա մի քանի շաբաթից՝ ամենաուշն ապրիլ ամսին։ Այն կունենա 1920x1080 մեգապիքսել լուծումով էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և կգործի Android Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա։










