Ինչպես Երկիրը պաշտպանել երկնային մարմիններից. The Independent

22:00 • 20.02.13

Արեգակնային էներգիայով տիեզերական լազերներ, գրավիտացիոն քարշակներ կամ միջուկային սարքեր, ինչպե՞ս կարող է այս ամենն օգնել Երկիրն աստերոիդներից ու երկնաքարերից պաշտպանելու հարցում, հարց է բարձրացնում The Independent պարբերականը:


Այն բանից հետո, երբ ավելի քան 1000 մարդ տուժեց Ռուսաստանում երկնաքարի պայթյունից, իսկ ֆուտբոլի դաշտի չափեր ունեցող աստերոիդը Երկրից ընդամենը 17 հազար մղոն հեռավորությամբ անցավ, մասնագետները լրջորեն անհանգստացան Երկիրը երկնային մարմիններից պաշտպանելու խնդրով, գրում է պարբերականը:


«Մենք պետք է ակտիվորեն գործենք այդ վտանգները դիմագրավելու համար: «Կքանստել և ծածկվելն» այս պարագայում չի օգնում», - կարծում է ԱՄՆ Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Լյուբինը:


Կալիֆոռնիա նահանգի Պոլիտեխնիկական համալսարանից իր գործընկերոջ հետ համատեղ նա մշակել է տիեզերական պաշտպանության միջոցների համակարգ ստեղծելու պլան, որը հնարավորություն կտա մեկ ժամում «ուղղել» աստերոիդը, եթե այն, օրերս ժամանածի չափերն ունի, ասվում է հոդվածում:


Եվրոպայի կողմից ֆինանսավորվող NEO Shield կոնսորցիումը նույնպես ներկայացրել է իր առաջարկները: Նրանք առաջարկում են կինետիկ «իմպակտոր» կիրառել, որը աստերոիդի վրա հզոր տիեզերական լիցք կնետի, ինչի արդյունքում կփոխվի դրա ուղեծիրը:


Մեկ այլ տարբերակ` առաջարկվում է «գրավիտացիոն քարշակ» կիրառել, որը օբյեկտը կքարշակեր գրավիտացիայի ուժով:
Կոնսորցիումի գիտնականների կարծիքով, միջուկային զենքի կիրառումը ամենածայրահեղ միջոցն է` աստղային մարմինների դեմ պայքարում, սակայն այդ նույնիսկ ամենը անիմաստ կլինի, եթե վաղաժամ հայտնաբերման համակարգ չգործի:


Աստղագետները մշակում են նաև ոչ մեծ աստղադիտակների ցանցի ստեղծման ATLAS համակարգը, որը կարող է վաղաժամ հայտնաբերել վտանգավոր աստերոիդները:


Գիտնականները կարծում են, որ այդ համակարգը կկարողանա բացահայտել ոչ մեծ երկնային մարմինները` 45 մ տրամագծով, որոնք կարող են ոչնչացնել քաղաքներ, դրանց՝ Երկրին մոտենալուց մեկ շաբաթ առաջ, իսկ 137 մ տրամագծով աստերոիդները, որոնք նույնիսկ ամբողջ երկրներ կարող են ոչնչացնել` երեք շաբաթ առաջ, գրում է The Independent-ը:
 

Ինչպես Երկիրը պաշտպանել երկնային մարմիններից. The Independent