Կողմնացույց, «հանրագիտարան», «բառարան», տեսախցիկ և այլն. ինչ կարելի է անել Google-ի ակնոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Կողմնացույց, «հանրագիտարան», «բառարան», տեսախցիկ և այլն. Google-ը տարածել է գեղեցիկ լուսանկարների ու տեսանյութերի շարք, որոնց միջոցով կարելի է պատկերացնել, թե մարդ ինչ կարող է անել Google Glass-ով, հայտնում է Business Insider-ը:
Ընկերությունը հայտնում է նաև ակնոցի վաճառքի մեկնարկի մասին՝ «ոչ դեվելոփերներին»: Այնպես որ, եթե դուք «ճաղատ ու կրեատիվ» անձնավորություն եք, կարող եք դիմել գնման համար՝ Twitter-ի և Google+-ի միջոցով:
Հետաքրքրական է, որ գնման համար պետք է նշել, թե ինչ եք պատրաստվում անել այդ ակնոցով՝ օգտագործելով #ifihadglass հաշթեգը: Դիմել հնարավոր է մինչև փետրվարի 27-ը: Ընտրվելու դեպքում դուք հրավեր կստանաք, համենայն դեպս կարող եք 1500 դոլար նախապատրաստել գնման համար:










