Apple-ը, Facebook-ն ու Twitter-ը ենթարկվել են վիրուսային հարձակման

08:49 • 20.02.13
Առնվազն 40 ընկերություններ, որոնց թվում են Apple Inc.-ը, Facebook Inc.-ը և Twitter Inc.-ը, վիրուսային հարձակման են ենթարկվել, ինչի հիմնական նպատակը եղել է ընկերությունների կարևորագույն տեղեկությունների հափշտակումը՝ այն վաճառելու համար։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Bloomberg-ին։


Արդեն
հայտնի է դարձել, որ վիրուսային հարձակումն իրագործած հաքերները արևելյան Եվրոպայի երկրներից են։


Ինչպես
հայտնել է Apple-ի ներկայացուցիչը, ըստ նախնական տվյալների, հաքերներին չի հաջողվել շատ կարևոր տեղեկություններ ստանալ։


Ներկայում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, ինչպես նաև ԱՄՆ գաղտնի ծառայությունը համագործակցում են՝ հաքերներին հայտնաբերելու նպատակով։


 

 

Apple-ը, Facebook-ն ու Twitter-ը ենթարկվել են վիրուսային հարձակման