Միլները, Ցուկերբերգը և Բրինը բժշկության ոլորտում բացահայտումների համար մրցանակ են հիմնել

17:25 • 20.02.13

Ռուս ներդրող Յուրի Միլները, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը հիմնել են 3 մլն դոլարի մրցանակ՝ բժշկության ոլորտում նվաճումների համար, հայտնում է The Guardian-ը

 

Breakthrough Prize in Life Sciences Foundation հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ Արտ Լևինսոնը։

 

Ինչպես նշվում է հիմնադրամի մամուլի հաղորդագրությունում, այսօր հայտարարվել են առաջին 11 մրցանակակիրները, որոնցից յուրաքանչյուրը կստանա 3 մլն դոլար պարգևատրում՝ «բժշկական հետազոտությունների ոլորտում ձեռքբերումների համար»։

 

Բոլոր մրցանակակիրները կընդգրկվեն ընտրական հանձնաժողովում, որը հետագայում նոր մրցանակներ շնորհելու որոշում կկայացնի։ Ապագա մրցանակակիրները նույնպես կընդգրկվեն ընտրական հանձնաժողովի կազմում։ Ամեն տարի կշնորհվի 5 մրցանակ՝ յուրաքանչյուրը 3 մլն։

 

«Հիվանդությունների բուժումը պետք է ավելի բարձր գնահատվի, քան հաջողված հարվածը սպորտում»,- ասել է մրցանակի համահիմնադիր Սերգեյ Բրինը։
 

Միլները, Ցուկերբերգը և Բրինը բժշկության ոլորտում բացահայտումների համար մրցանակ են հիմնել