5 այլընտրանք, որոնք թույլ կտան անվտանգություն և առանձնություն պահպանել համացանցում
Օր-օրի առցանց առանձնությունը (privacy) ավելի ու ավելի կարևոր է դառնում: Եվ ոչ ոք չի պատրաստվում հենց այնպես դա ձեզ տալ, ստիպված եք ինքներդ քայլեր ձեռնարկել, գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով 5 հիմնական կողմեր, որ պետք է նկատի ունենալ:
1. Կիրառել Tor բրաուզեր՝ազատ ծրագրային ապահովման համակարգ, որը թույլ է տալիս դեգերել ցանցում՝ չհայտնելով ձեր տեղը կամ անձնական բնույթի այլ տվյալներ: Սա առցանց անանունություն պահպանելու ամենահեշտ ու ամենաապահով եղանակն է, որից պետք է սկսել: Դա մատչելի է Windows-ի, Mac-ի ու Linux-ի համար:
2. Եթե առանձնություն եք ուզում, ապա որոնում մի արեք Google-ով: Վերջինս ձեզ «ֆիքսում» է՝ գովազդային նկատառումներվ, սակայն վերջին 2 տարիների ձեր որոնումների ամբողջական ցանկը կարող է հանձնել ցանկացած պետական մարմնի: Ամենալավ այլընտրանքը Duck Duck Go-ն է՝ անանուն որոնման համակարգ:
3. Ներբեռնել HTTPS Everywhere անվտանգության գործիքը, որը Firefox-ին ու Google Chrome-ին փորձում է ստիպել առավել ապահով ցանցին միացնել փնտրվող վեբկայքը: Սա օգտատիրոջը զերծ է պահում «գաղտնալսումից»:
4. Օգտվել Cryptocat գաղտնագրված չաթից՝ Facebook-ի և Skype-ի այլընտրանքից, երբ բանը վերաբերում է անվտանգությանն ու առանձնությանը: Դա թույլ է տալիս օգտատիրոջն անձամբ համոզվել, որ «կառավարական հետապնդում» չկա:
5. Օգտվել շուկայի համեմատաբար նոր խաղորդ Silent Circle-ից, որը հեղիանկել են ոլորտի հին մասնագետներ: Այս հարթակը գաղտնագրված էլեկտրոնային նամակագրության, վիդեոչաթի, հաղորդագրությունների և այլնի հնարավորություն է տալիս: BI-ն սա անվանում է «անվտանգության ոսկե ստանդարտ»:










