Ամերիկացի բժիշկները Twitter-ով հեռարձակել են կեսարյան վիրահատությունը

17:43 • 21.02.13

Twitter սոցկայքի հազարավոր օգտատերեր փետրվարի 20-ին ականատես են եղել, թե ինչպես է կինը կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ բերում իր տղա երեխային, հայտնում է Daily Mail-ը։

 

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի Women’s Memorial Hermann Hospital հիվանդանոցի բժիշկներն ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև լուսանկարների միջոցով ցույց են տվել օգտատերերին վիրահատության գործընթացը, մասնավորապես՝ պտղին արգանդից հանելու պահը։ 

 

Այդ վիրահատությունը հեռարձակվել է հղի կնոջ և նրա հարազատների համաձայնությամբ, և արդեն հայտնի է, որ այն դիտել է Twitter-ի 72.000 օգտատեր։

Եվս 11 հազար մարդ նույն սոցկայքի միջոցով հետևել է ուղեղի բարդ վիրահատությանը։

Ամերիկացի բժիշկները Twitter-ով հեռարձակել են կեսարյան վիրահատությունը