Galaxy S 3-ն իր պահանջարկով զիջել է 2 iPhone-ներին

11:59 • 21.02.13

Strategy Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝  2012թ. 4-րդ եռամսյակում Samsung Galaxy S3 սմարթֆոնը կորցրել է աշխարհում ամենապահանջված սմարթֆոնի կոչումը։ Ինչպես հայտնում է Вести-ն, հարավկորեական գաջեթից առաջ է անցել ոչ թե մեկ, այլ միագամից 2 հեռախոս՝ iPhone 5-ն ու 4S-ը։

 

2012թ.-ի վերջին Apple-ը վաճառել է 27,4 մլն iPhone 5 և 17,4 մլն iPhone 4S, իսկ Samsung-ին հաջողվել է ընդամենը 15,4 մլն Galaxy S3 վաճառել։ Մասնագետները պարզել են, որ 2012թ. 4-րդ եռամսյակում շուկայում վաճառված յուրաքանչյուր 5-րդ սմարթֆոնը «խնձորային» է եղել։

 

Մասնագետների կարծիքով՝ Apple-ի գաջեթների հիմնական առավելությունը ոչ այնքան էլեկտրոնային միջուկն է, որքան դրանց վաճառքի լայն աշխարհագրությունը։ Կանխատեսվում է, որ մարտի 14-ին Samsung-ը կներկայացնի Galaxy S4-ը, որով ընկերությունը մարտահրավեր կնետի Apple-ին։
 

Galaxy S 3-ն իր պահանջարկով զիջել է 2 iPhone-ներին