Համացանցը ուղեղի վրա թմրանյութի պես է ազդում. հետազոտություն
Գիտնականները պարզել են, որ համացանցը ոչ թե պարզապես կախվածություն, այլ նաև «խումհար» է առաջացնում: Համացանցից կախում ունեցող մարդկանց «օֆլայն» կյանքն ամբողջովին համադրելի է «էքստազի» հետխումհարային սինդրոմին, հաղորդում է russian.rt.com-ը:
Հետազոտությունը գիտնականների երկու խումբ են անցկացրել: Փորձի համար ներգրավել են 25-ամյա կամավորների: Նրանք բոլորն էլ պարբերաբար ինտերնետ գործածողներ են:
Կազմակերպիչները նրանց 15 րոպե են հատկացրել, որ ցանկացած կայք մտնեն: Դրանից հետո նրանց ստուգել են գրգռվածության մասով և դիտարկել են նրանց տրամադրության փոփոխությունը:
Նրանց, ում հետազոտողները դասակարգել են որպես «կախվածություն ունեցող», իրենց պահել են ինչպես մարդիկ, որոնք մոտ հենց նոր է անցել էքստազիի հաբի ազդեցությունը: Նրանց մոտ թեթև անտարբերություն, մեկուսացում, չխոսկանություն և ընկճախտ է նկատվել:
Գիտնականները նշում են, որ չնայած համացանցի ներգործության մեխանիզմը հստակ չի բացահայտվում, սակայն հայտնի է դարձել, որ Ցանցում երկար ժամանակ անցկացնելը հոգեբանական խնդիրներ է առաջացնում:
Բժշկության մեջ դեռևս «ինտերնետ կախվածություն» եզրը գրանցված չէ, սակայն ԱՄՆ-ում արդեն կլինիկաներ կան, որոնք այդ հիվանդությունից բուժում են առաջարկում:










