Հնարավոր է՝ Ռուսաստանում հազվագյուտ մամոնտների գերեզմանատեղի է հայտնաբերվել (լուսանկարներ)

18:00 • 21.02.13

Ռուսաստանի հարավում՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության Վերխնի Կուպր գյուղի մոտ, գիտնականները մամոնտի հազվագյուտ տեսակի մնացորդներ են հայտնաբերել, հայտնում է Russia Today-ը: Հնէաբանական հայտնագործությունն արվել է տեղի գետափերից մեկի փլուզումից հետո:

 

Խոսքը հարավային մամոնտի (mammuthus meridionalis) մասին է, որը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում է ապրել 2.6 մլն-ից 700 հազար տարի առաջ: 4 մ հասակով այդ կենդանին համարվում է ամենախոշոր կնճիթազգիներից: Մինչ օրս ամբողջ աշխարհում հայտնաբերվել է այս մամոնտի 6 կմախք. 2-ը՝ Իտալիայում, 1-ը՝ Սերբիայում, 3-ն էլ՝ Ռուսաստանում:

 

Տեղի գյուղացիները հայտնել են, որ նախկինում էլ ոսկորներ են գտել այդ տարածքից, ըստ այդմ՝ հնարավոր է, որ տեղանքը նախապատմական կենդանիների գերեզմանատեղի է:
 

Հնարավոր է՝ Ռուսաստանում հազվագյուտ մամոնտների գերեզմանատեղի է հայտնաբերվել (լուսանկարներ)