Կարո՞ղ են մարդիկ դինոզավրերից ավելի լավ պաշտպանվել երկնաքարերից
Վերջին 30 տարիներին գերիշխող է եղել տեսակետը, որի համաձայն դինոզավրերը վերացել են երկնաքարի կամ աստղակերպ մարմնի՝ Երկրի հետ բախման հետևանքով:
Մարդիկ ավելի լավ, քան դինոզավրերը, կարո՞ղ են հաղթահարել տիեզերական մարմինների հետ բախումը: Նման հարց են ուղել Apollo 9-ի տիեզերագնաց Ռասսել Շվայքարտին, ով համարվում է երկնաքարերի հայտնաբերման և ոչնչացման համար նախատեսված նորարությունների կողմնակից: Այս մասին գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով The New York Times-ին:
«Մենք ունենք գիտելիքներ և հնարավորություններ, որպեսզի Երկիրը պաշտպանենք նման բախումներից: Հարցը նրանումն է, թե արդյո՞ք մենք հետաքրքրված ենք գոյատևմամբ և պատրաստ ենք սկսել միջազգային համագործակցություն՝ որոշումներ ընդունելու և Երկիր մոլորակի վրա կյանքը փրկելու համար: Մենք բաժանված ենք տարբեր պետությունների և ցեղերի, և չկա հստակ պատասխան այն հարցին, թե մենք կարո՞ղ ենք միավորվել՝ ընդունելով տարբեր մարդկային բնութագրերը, որպեսզի, ի տարբերություն դինոզավրերի, կարողանանք հաղթահարել վտանգները»,-ասել է Շվայքարտը:
Ըստ նրա՝ պետք է ունենալ վաղաժամ տեղեկացման ընդունելի համակարգ: Այս հարցում տիեզերագնացն առանձնացնում է Project Sentinel ինֆրակարմիր աստղադիտակի նախագիծը:
«Եթե դուք գիտեք, որ ձեր վրա է գալիս որևէ առարկա, ապա պետք է միջոց ունենալ դա կանխելու համար, այսինքն շեղել նրա ուղությունը: Իսկ մենք հիմա գիտենք դա ինչպես անել: B612 Foundation-ը զբաղվում է նման սարքերի պատրաստամամբ, չնայած դրանք երբեք ցույց չեն տվել,- ասել է տիեզերագնացը և հավելել,- հանրային անվտանգությունը ցանկացած պետության հիմնարար պարտականությունն է: Ըստ իս, NASA-ն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի Երկիր մոլորակը տիեզերական մարմինների հետ բախումներից փրկելու համար»:










