Արդյո՞ք կանայք «մատնում են» իրենց՝ էլեկտրոնային նամակներում հույզ արտահայտող հավելյալ նշաններով. Business Insider

00:12 • 21.02.13

Էլեկտրոնային նամակներ՝ շփման միջոց, որը կարող է նույնքան ազդեցիկ լինել, որքան «մարմնի լեզուն». արձանագրում է Business Insider-ը՝ անդրադառնալով նրան, թե կանայք ինչպես են իրենք իրենց «մատնում» նամակագրության մեջ կիրառվող հավելյալ նշաններով:

 

Կանայք տղամարդկանցից շատ հույզեր ու նկատառումներ են դնում իրենց նամակներում, համապատասխանաբար՝ նաև ավելի շատ կողմնակի նշաններ կիրառելով: Այնինչ ուսումնասիրողները (ամերիկյան Գեյնսվիլի Սանտա Ֆե քոլեջից) պնդում են, որ էլեկտրոնային նամակների իմաստը կոկրետությունն է, ինչին տղամարդիկ հետամուտ են մնում: Կանայք հատկապես չարաշահում են էմոտիկոնը՝ «սմայլիկները»: Իսկ նրանց բացականչական նշանները՝ !!!!!!, տղամարդիկ ընկալում են որպես բարկություն կամ գոռգոռոց:

 

Journal of Personality and Social Psychology ամսագրում լույս տեսած զեկույցի համաձայն՝ էլ. նամակագրությամբ ամենաբարդ արտահայտելի բանը սարկազմն է: Պարզվում է նաև, որ աշխատանքային գործընկերներին կանոնավորապես էլեկտրոնային նամակներով պատասխանելու դեպքում դուք 50% շանս ունեք, որ դրանք ճիշտ կընկալվեն:

 

Վերջում աղբյուրը ցանցային էթիկետի մասնագետների միջոցով խորհուրդ է տալիս երիտասարդ կանանց՝ լրացուցիչ նշաններ կիրառելուց առաջ իրենք իրենց հարց տալ՝ ինչի՞ համար են անում դա: Առաջարկվում են նաև տարբերակները՝ «Վախեցա՞ծ եք հասցեատիրոջից», «Վստահ չե՞ք, որ նրանք ձեր հարցին կպատասխանեն», «Փորձում եք ինչ-որ բա՞ն փոխհատուցել», «Փորձում եք նրա դուրը գա՞լ»:

 

Ավելի գործնական կանանց խորհուրդ է տրվում էլեկտրոնային նամակ գրել այնպիսի հակիրճությամբ, ինչպես գրում են tweet անելիս, երբ «սահմանափակված» են 140 նշանով:
 

Արդյո՞ք կանայք «մատնում են» իրենց՝ էլեկտրոնային նամակներում հույզ արտահայտող հավելյալ նշաններով. Business Insider