Մանրէները դաշինքներ են կազմում ձրիակերներից պաշտպանվելու համար. հետազոտություն

02:05 • 21.02.13

Գիտնականները պարզել են, որ սալմոնելոզի շտամներն ունակ են ինքնատիպ «միություններ» կազմել` հատուկ քիմիական միջավայրով գաղութներ, որը պաշտպանում է այն մուտանտ «ձրիակերների» հայտնվելուց, որոնք վատնում են ռեսուրսները և «դաշինքին» օգուտ չեն տալիս: Նման եզրահանգման են եկել Շվեյցարիայի Բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները` կենսաբան Վոլֆ-Դիտրիխ Հարդթի ղեկավարությամբ: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:


Վերջին մի քանի տարիներին կենսաբանները բացահայտել էին, որ մանրէները կարողանում են բարդ հարաբերությունների համակարգ պահպանել: Այն ձևավորվում է ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ գաղութների միջև հատուկ ազդանշանային մոլեկուլների միջոցով:


Նման մոլեկուլները օգնում են մանրէներին տարբերակել իրենց շտամի ներկայացուցիչներին` նույն տեսակին պատկանող այլ միկրոբներից: «Դաշինք» կազմած միկրոբները նաև կոլեկտիվ գործողություններ են իրականացնում:


Մանրէների նման ռազմավարությունները հնարավորություն են տալիս պաշտպանվել թշնամիներից և արագ արձագանքել հակաբիոտիկների հայտնվելուն: Այդպիսի միջոցառումներով մանրէները կարողանում են չեզոքացնել բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են խաթարել գաղութի բարեկեցությունը:

 

Մանրէները դաշինքներ են կազմում ձրիակերներից պաշտպանվելու համար. հետազոտություն