Աշխարհում առաջին 3D գրիչը հնարավորություն է տալիս եռաչափ պատկերներ ստանալ անմիջապես օդում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան WobbleWorks ընկերությունը, որը մասնագիտացել է խաղալիքների արտադրության բնագավառում, ներկայացրել է աշխարհում առաջին 3D գրչի նախնական օրինակը, որն իր տեխնոլոգիայով շատ նման է սոսնձե ատրճանակին, գրում է Adme.ru կայքը։
3Doodler անվանումը ստացած նորույթը թանաքի փոխարեն օգտագործում է պլաստմաս, որն անմիջապես քարանում է և հնարավորություն է տալիս ցանկացած մակերևույթի վրա՝ նույնիսկ օդում նկարել։ Գրչի քաշը 200 գրամից պակաս է։
Նորույթը ստեղծողները վստահեցնում են, որ օդում ոչ բարդ մոդելներ նկարել կարելի է սովորել ընդամենը մի քանի ժամում, իսկ ամուր մակերևույթի վրա նկարելն ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում։










