Twitter-ը կհրապարակի մահացած օգտատերերի մասին հաղորդագրություններ
Twitter սոցկայքը, շնորհիվ նոր հավելվածի, կհրապարակի մահացած օգտատերերի մասին հաղորդագրություններ, հայտնում է Правда-ն՝ վկայակոչելով RT.COM-ին։
Կայքում օգտատիրոջ մասին եղած տեղեկատվության հիման վրա կստեղծվի հաղորդագրություն նրա անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ։ «Քո սիրտը կդադարի բաբախել, սակայն Twitter-ը չի կարող անջատվել». մոտավորապես այսպես կարելի է թարգմանել նոր LivesOn անվանումով հավելվածի հեղինակների կարգախոսը։
Այն կարող է թողարկվել մարտին։ Նման նախագծեր իրականացնելու փորձեր նախկինում արդեն արվել են։
Շատերը վախենում են, որ մտերիմ մարդկանց մահից հետո իրենց էջերում կսկսեն հայտնվել անտեղի կատակներ կամ «Ես ասում էի, չէ՞, որ հիվանդ եմ» նմանատիպ հաղորդագրություններ։










