Yahoo!-ն կընկերանա Facebook-ի հետ

13:39 • 21.02.13

Ամերիկյան Yahoo! Inc ընկերության նախագահ Մաիսա Մայերը որոշել է «սոցիալականացնել» իր ինտերնետ պորտալը, քանի որ, նրա կարծիքով, Yahoo!-ի հեղինակությունն ավելի կմեծանա, եթե դրա գլխավոր էջին հայտնվի բոլորին ծանոթ ֆեյսբուքյան լրահոսը։

 

Ինչպես նշում է Вести-ն, դա հնարավորություն կտա պորտալի այցելուներին լավագույն նորություններին «լայքեր» դնել։
Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ Մայերի հայտնած լուրը վկայում է այն մասին, որ պորտալն «ընկերացել է» Facebook-ի հետ, ինչը կարող է շատ օգտակար լինել Yahoo!-ի համար։

 

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցկայքն է և ունի 1 միլիարդից ավելի օգտատեր, և այս հանգամանքը բոլոր շանսերն ունի դրական ազդելու Yahoo!-ի համացանցային ռեսուրսների հաճախելիության վրա։

Yahoo!-ն կընկերանա Facebook-ի հետ