Հաքերները «կոտրել» են հաքերների. Anonymous-ը պարզ գաղտնաբառ է ունեցել

13:18 • 22.02.13

Twitter կայքում Anonymous հաքերական խմբավորման միկրոբլոգը ենթարկվել է հաքերական հարձակման, հայտնում է НТВ-ն։ Փորձագետները նշում են, որ Anonymous-ը չափազանց հեշտ գաղտնաբառ է հորինել։

 

Սրա ետևում է կարող է լինել քիչ հայտնի Rustle League հաքերական խմբավորումը։

 

Վերջին օրերի ընթացքում Twitter-ում կոտրվել են մի քանի ընկերությունների աքաունթներ։ Հաքերական հարձակման են ենթարկվել Burger King-ը, որի ղեկավարությունն իբր թե հայտարարել է ընկերությունը McDonald-ին վաճառելու մասին, և Jeep ընկերությունը, որը «գրել» է Cadillac-ի հետ պայմանագրի մասին։

Հաղորդվում էր, որ կիբերհանցագործությունների ետևում կանգնած է Anonymous-ը, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ով է կատակել ընկերությունների հետ։
 

Հաքերները «կոտրել» են հաքերների. Anonymous-ը պարզ գաղտնաբառ է ունեցել