Google-ը ներկայացրել է Chrome-ով գործող նոութբուքը (տեսանյութ)

13:13 • 22.02.13

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է Chrome դիտարկչի (браузер) հիման վրա գործող Chrimebook Pixel նոր նոութբուքը, հայտնում է Взгляд-ը։

 

Պարբերականն ընդգծում է, որ սա Google-ի առաջին նոութբուքն է, որը ստեղծվել է առանց խոշոր գործընկերների մասնակցության։ Ի տարբերություն նախորդ Chromebook-երի, որոնք ավելի էժան են, Pixel-ը նախատեսված է ավելի առաջադեմ և ապահովված մարդկանց համար։

 

Նորույթի գլխավոր առավելությունը սենսորային էկրանն է, որի պիքսելային խտությունը ժամանակակից նոութբուքերի շարքում ռեկորդային է ՝ 239 պիքսել 1 դյույմի համար։

 

Էկրանի անկյունագիծն ունի 32,6 սմ երկարություն, իսկ նոութբուքը կշռում է մոտ 2 կգ։ Pixel-ի էլեկտրոնային միջուկը բավական հզոր է՝ Intel Core i5 պրոցեսոր, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:.
 

 

Google-ը ներկայացրել է Chrome-ով գործող նոութբուքը (տեսանյութ)