Պարանոցի ամրությունը կանխում է կոնտուզիայի ռիսկը. հետազոտություն
Տարիներ շարունակ բիոմեխանիկայի ոլորտի մասնագետները ենթադրել են, որ սպորտի ասպարեզում կանանց մոտ կոնտուզիայի դեպքերն ավելի շատ են, քան տղամարդկանց և դրա պատճառը նրանց պարանոցների կառուցվածքային տարբերությունն է, հայտնում է Time-ը՝ ներկայացնելով նոր հետազոտություն՝ ամերիկացի գիտնականների կողմից:
Կոլորադոյի Հասարակական առողջության դպրոցի գիտնականների համաձայն՝ առաջին անգամ պաշտպանվում է այս տեսակետը: Ըստ այդմ՝ խաղերից ու պարապմունքներից առաջ մարզիկները պետք է ոչ միայն ոտքերն ու մեջքը ամրապնդեն, այլև իրենց պարանոցների վրա աշխատեն:
Ըստ զեկույցի՝ կոնտուզիա տարած մարզիկները բարակ պարանոց ունեն: Իսկ յուրաքանչյուր ավել ֆունտի՝ 450 գրամի դեպքում կոնտուզիայի հավանականությունը նվազում է 5 տոկոսով:










