Ինչպես խոսել հասունացման շրջանում գտնվող դեռահասների հետ. հետազոտություն
Երբ երեխան թևակոխում է սեռահասունության շրջան, դա դառնում է յուրաքանչյուր ծնողի մղձավանջը, արձանագրում է ABC News-ը՝ խորհուրդ տալով, թե ինչպես խոսել այդ շրջանում երեխաների հետ:
Աղբյուրը խորհուրդ է տալիս հիշել, որ այդ շրջանում ոչ միայն նրանց մարմինն է փոխվում, այլև «հորմոններն ազդում են տրամադրության վրա»:
Հայտնելով փորձագետների կարծիքը՝ աղբյուրը խորհուրդ է տալիս «չհարցաքննել» դեռահասներին, որքան էլ ծնողները ցանկանան պարզել, թե ինչ է կատարվում նրանց գլխում: Պետք է խուսափել այնպիսի ուղիղ հարցերից, ինչպիսք են. «Oրդ ո՞նց անցավ» կամ «Ժամադրությունը ո՞նց էր»: Սա այն պատճառով, որ նախևառաջ երեխաները չեն կարող միանգամից հայտնել ամբողջ ինֆորմացիան նշված հարցերով:
Խորհուրդ է տրվում նաև խոսելիս չընդհատել երեխաներին: Ինչպես նաև՝ խրախուսել երկուստեք բարդ, «վախենալու» այնպիսի թեմաների քննարկումը, ինչպիսիք են սեքսը, թմրադեղերը և ալկոհոլը. հետազոտությունը ցույց է տվել, որ նման քննարկումները նպաստում են դեռահասների առողջ ապրելակերպին:
Այս ամենը պետք է ամրապնդվի այն փաստով, որի համաձայն դեռահասների 80 տոկոսը ցանկանում և սիրում է ժամանակ անցկացնել ծնողների հետ, ինչպես պարզվել է հետազոտությամբ:










