Ֆրանսիայում գործարկվել է նոր որոնողական համակարգ՝ Google-ի նոր մրցակիցը

19:39 • 22.02.13

Ֆրանսիայում գործարկվել է տեղական ինտերնետ-որոնող համակարգ, որը ստեղծողների խոսքով՝ ունի բոլոր հնարավորությունները՝ «խեղճացնելու» Google ամերիկյան հսկային, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

 

Նոր որոնողական համակարգի՝ Qwant-ի առավելությունն այն է, որ հնարավորություն ունի տեղեկություն որոնել սոցցանցերում (նկարներից ու հղումներից բացի նաև մեկնաբանություններով հանդերձ), իսկ արդյունավետության ձևը հարմար է: Մեկ էջում բերվում են որոնման առարկային առնչվող բոլոր տիպի նյութերը:

 

Qwant-ը գործարկվել է թեստային ռեժիմով, 15 լեզուներով, մատչելի է աշխարհի 35 երկրների օգտատերերի:

 

Ֆրանսիացի ծրագրավորողները Qwant-ի վրա աշխատել են 2 տարի: Առայժմ նոր որոնողական համակարգի ռազմավարությունը գաղտնի է պահվում:
 

Ֆրանսիայում գործարկվել է նոր որոնողական համակարգ՝ Google-ի նոր մրցակիցը