Կարմիր գինին կարող է կանխել լսողության կորուստը. հետազոտություն

22:46 • 22.02.13

Կարմիր գինին ոչ միայն ոչ միայն սրտին է լավ, այլև կարող է կանխել լսողության կորուստը, գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով ամերիկյան Դեթրոյթի համալսարանի փորձագետների նոր ուսումնասիրությանը:

 

Ավելի կոնկրետ՝ կարմիր գինում և կարմիր խաղողում պարունակված նյութերը, մասնավորապես՝ ռեսվերատրոլը, նվազեցնում են բարձր ձայների հասցրած վնասները: Ի դեպ, դրանք այն նույն նյութերն են, որոնք օգտավետ են նաև սրտին և քաղցկեղի դեպքում:


Լսողության խնդիրներ առաջանում են սովորաբար 60 անց մարդկանց մոտ, սակայն շատերը դրանցից սկսում են տառապել նաև 40-50-ում:


Աղբյուրը հիշեցնում է, որ հնուց կարմիր գինին օգտակար է համարվել նաև տկարամտության դեպքում:

Անցած Ամիս Երուսաղեմի համալսարանի գիտնականներն էլ հայտնել էին, որ կարմիր միսը մի բաժակ կարմիր գինով լվանալը կանխում է խոլեստերինի կուտակումը:
 

Կարմիր գինին կարող է կանխել լսողության կորուստը. հետազոտություն